Լրահոս

Սիրիահայ ոսկերիչներին օգնում ենք հաստատվել Հայաստանում

Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների միության նախագահ . Էմիլ Գրիգորյան 25 դեկտեմբերի 2012 (0) Սիրիահայերին պետք է օգնել, որպեսզի տեղավորվեն: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի թիվ 1 ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն, Հայաստանի ոսկերիչների եւ ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը:

Ոսկի՝ Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոսկի (լատ.՝ Aurum) քիմիական տարր է որի նշանն է Au, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 1-ին խմբի տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է անցումային տարրերի շարքին։ Կարգահամարը՝ 79, ատոմական զանգվածը՝ 196,9665։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s25p65d106s1, К, L, M, N թաղանթները լրացված են։ Ոսկի համեմատաբար փափուկ, ծանր (p=19,32 գ/սմ3), դեղին մետաղ է, tհալ=1064°С,tեռ=2947°С։ Ամենալավ կռելի և ձգելի մետաղն է։ Այն դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է։ Այն մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է։ 1 գ ոսկուց կարելի է ձգել մինչև 3 կմ երկարությամբ լար։

Ադամանդ՝ Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար ՝ Շողակն,Ադամանդ (այլ կիրառումներ) Շողակն (հին հուն․՝ ἀδάμας կամ ադամաս՝ «անկոտրելի» բառից), ածխածնի ալոտրոպ վիճակը, որը հանդիպում է որպես հանքանյութ։ Ալմաստը՝ չմշակված ադամանդը, ամենաամուր հանքանյութն է։ Դարերի ընթացքում ձևավորվել են թանկարժեք քարերի արժեքի մասին մի շարք դատողություններ, որոնց հիման վրա կազմված աղյուսակում դրանք դասավորվում են հետևյալ հերթականությամբ. ալմաստ, շափյուղա, սուտակ, խրիզոբերիլ, ոսկեբյուրեղ, զմրուխտ, լալ և այլն։ Ադամանդը եզակի քար է. չկան ամբողջովին միանման երկու ադամանդներ։ Այն լույսի անդրադարձման բացառիկ ուժ ունի։ Համարվում Է Երկրի վրա գոյություն ունեցող ամենամաքուր թանկարժեք քարը։ Ադամանդը հավերժական գոյությամբ քար Է։ Գնահատում Թանկարժեք քարերի քաշն ընդհանրապես որոշվում Է կարատներով (իտալ.՝ carato-եղջրենու պատիճ, որի սերմերը ծառայել են որպես զանգվածի միավոր)։ Իսկ մեկ կարատը մոտավորապես 0,2 գրամ է։ Գոյություն ունի առևտրական գնացուցակների համակարգ, ըստ որի էլ որոշվում Է այս քարերի արժեքը։ Ընդունված Է ադամանդը նկարագրել՝ հիմք ընդունելով դրա չորս հիմնական բնութագրերը՝ գույնը (colour), մաքրությունը (clarity), երեսակումը (cut) և քաշը՝ կարատը (carat)։ Ըստ այս բնորոշումների արված դասակարգումն ունի 4C անվանումը[1]։ Մեկ կարատ քաշով ալմաստը կարող է արժենալ 350-ից 3000 դոլար։ Նույն քաշի ադամանդը կարժենա արդեն 3000-ից 7000 դոլար։ Ադամանդի գնահատումը կատարվում Է, այսպես կոչված, «Տավերնյեի օրենքով»։ Ըստ դրա՝ քարի գինը հավասար է բյուրեղի զանգվածին՝ մեկ կարատի հիմնական գնով քառակուսի աստիճան բարձրացված։ Օրինակ՝ 2 կարատանոց ադամանդը 3 անգամ ավելի թանկ Է, քան 1 կարատանոցը, իսկ 3 կարատանոցը նրանից թանկ Է 10 անգամ։ Այսպիսի աճն առկա Է մինչև 5 կարատի դեպքում։ 10 կարատանոց ալմաստը մեկ կարատանոցից թանկ է 100 անգամ։ 25 կարատից ավել քաշով ադամանդներին տրվում են անձնանանուններ։ Մշակման ձևեր Ադամանդներն ունեն մշակման «դասական եղանակ»։ Եվ դա պատահական չէ։ Թանկարժեք քարերն այնպես պետք Է մշակվեն, որ նրանց մեջ թափանցող լույսի մեծ մասը «դուրս չգա» քարից, այլ բեկվի նիստերում և վերադառնա։ Կա ադամանդների մշակման երկու հիմնական եղանակ՝ ուղղակի ադամանդի երեսակում և վարդաձև երեսակում։ Մշակման առաջին ձևի կիրառման դեպքում ադամանդը երեսակվում է երկու բազմանիստ բուրգերի (ինչպես ամբողջական, այնպես էլ հատած) տեսքով։ Այդ բուրգերը հանդես են գալիս որպես հիմք։ Բուրգերի գագաթի և պավիլիոնի երեսակները դասավորված են մի քանի շարքով։ Ավելի տարածված Է դրանց եռաշարք դասավորությունը։ Լրիվ երեսակման դեպքում ադամանդը սովորաբար ունենում է 57 երեսակ, իսկ ավելի պարզ երեսակման դեպքում՝ 17[2]։ Վերջինս կիրառվում Է հատկապես փոքր ադամանդների մշակման դեպքում։ Վարդաձև երեսակված ադամանդն առանձնանում Է հարթ հիմքով, քարի ներքևի մասը բաղկացած Է մանր եռանկյուն եզրահատածներից։ Հայտնի ադամանդներից հենց վարդաձև է երեսակված «Օռլով» ալմաստը։ Ի դեպ՝ վարդաձև երեսակված ադամանդը ճիշտ է ալմաստ անվանել։ Ոչ ավանդական երեսակման օրինակներ Սակայն գոյություն ունեն ոչ ավանդական եղանակներով երեսակված ադամանդներ, որոնցից յուրաքանչյուրը եզակի է իր տեսակի մեջ։ Այդպիսիններից է, օրինակ՝ «Շահ» ալմաստը։ 1829-ին՝ Պարսկաստանում, Գրիբոեդովի սպանությունից հետո, այն ռուսաց ցարին է նվիրել պարսից արքայազնը։ «Շահն» ունի ողորկված երեք երեսակ, որոնց վրա պարսկերենով գրություններ կան։ Ըստ այդ գրությունների` հնարավոր Է վերծանել քարի պատմությունը։ Մեկ այլ հայտնի օրինակ Է 1867–ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ներկայացված ադամանդը, որն ունի տղամարդու գլխի ձև։ Այն XVI դարի իտալացի վարպետի ձեռքի աշխատանք է։ Էրմիտաժում պահվում է XVIII դարի մի եզակի ծխախոտատուփ՝ երկու առյուծների պատկերով։ Այդ առյուծների աչքերն ադամանդյա են։ Ամեն աչքի կենտրոնում տեղադրված է սուտակ՝ իբրև բիբ։ Գույն Ադամանդի դեպքում քարի գույնը շատ կարևոր է։ Որքան անգույն է ադամանդը, այնքան ավելի բացառիկ և արժեքավոր է այն համարվում։ Ոչ մասնագիտական զննության ժամանակ անգույն կարող են թվալ շատ ադամանդներ, սակայն իրականում ադամանդները մեծ մասամբ ունեն շագանակագույն կամ դեղին երանգներ։ Ըստ գույների՝ ադամանդները կարող են լինել դեղին, երկնագույն, վարդագույն, կանաչ։ Ամուսնական մատանու ադամանդը, սակայն, պետք է անգույն լինի՝ իբրև մաքրության խորհրդանիշ։ Ադամանդը մաքուր է համարվում, եթե տասն անգամ խոշորացնող մանրադիտակով զննելիս դրա մակերեսին չեն հայտնաբերվում այլ գոյացություններ կամ բծեր։ Ադամանդի հետ կապված հավատալիքներ Ադամանդի հետ կապված կան հետևյալ հավատալիքները։ Ադամանդը համարվում է արևի քար, այն շնորհում է առաքինություն, տղամարդկություն և հաղթանակ, վանում Է մեղքերը։ Հանցագործի ձեռքին ադամանդը գործում Է նրա իսկ դեմ։ Երբեք Երջանկություն չի բերում նրան, ով այն գնել Է. դրանք անհրաժեշտ է նվիրել։ Իր ներսում բծեր ունեցող ադամանդը համարվում Է ճակատագրական քար։ Ըստ Բուֆլերի՝ «Երջանկությունը նման է ադամանդի, բավականությունը՝ ջրի կաթիլի»։ Իսկ ըստ Կոկո Շանելի՝ «Ադամանդներն առավելագույն արժեք են նվազագույն չափերի մեջ»։

Ոսկին ու ադամանդը «մոդայիկ» չեն. ֆիննախը վաճառում է գանձապետարանի թանկարժեք իրերը. factor.am

Այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության անդամներին ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում է վաճառել նախարարության ենթակայության հիմնարկ հանդիսացող «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետական պահուստները ըստ որոշակի ծրագրի, և իրականացնել այդ գործընթացը երեք տարում՝ 2018-ից մինչև 2021 թթ. ժամանակահատվածում: Կառավարությունն էլ հավանություն տվեց այս որոշմանը՝ ընդունելով Արամյանի բերած հիմնավորումը: Ըստ դրա, 1996 թվականից պետական գանձապետարանում կուտակվել են աճուրդների ընթացքում չվաճառված թանկարժեք իրեր, որոնք տարիների ընթացքում «կորցրել են արդիականությունն ու արժեքը»: Ֆիննախի ներկայացրած միջոցառումների ծրագրում նաև խոստում կա, որ ծրագրի իրականացման արդյունքում բյուջեի եկամուտները կավելանան, գործարքի շնորհիվ «պետական գանձարանը կտիրապետի բարձր իրացվելիություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորների, որոնք կայուն կլինեն արդիականությամբ պայմանավորված ժամանակի ընթացքում արժեքային կորստից»: Այլ կերպ ասած՝ գանձապետարանը վաճառելու է «ոչ արդիական» ոսկին ու քարերը ու այդ գումարով ձեռք է բերելու որակյալ ձուլակտորներ: Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, որը 1996 թվականին ղեկավարում էր ՀՀ Կենտրոնական բանկը, պարզաբանում է, որ խոսքը մեծ գումարի մասին չէ՝ ընդամենը 3-4 մլն դոլարի արժեքներ են: «Խոսքը ոչ թե ՀՀ պահուստների, այլ գանձապետարանում կուտակված թանկարժեք իրերի մասին է: Ասենք, մաքսատանը առգրավված իրեր կան, կամ տիրազուրկ գույք է լինում, բռնագանձումներ են լինում դատարանի որոշումներով: 20 տարվա ընթացքում կուտակվել է մի 3 մլն դոլարի ապրանք: Դրանք օտարելը կառավարության գործառույթի մեջ է, որովհետև կառավարությունը ոսկե մատանին ի՞նչ է անում», – ասում է նա: Այդ դեպքում անհասկանալի է հիմնավորումը՝ թե ինչ են նշանակում արդիականությունը և արժեքը կորցրած թանկարժեք մետաղներ ու քարեր, «ոչ մոդայիկ» ոսկի՞ն են վաճառում: Factor.am-ի հարցին ԿԲ նախկին նախագահը պատասխանեց. «Հասկանալի է մարդկանց զարմանքը: Էս իշխանությունն ինչ անում է, սխալ է անում: Փոխանակ մի հոդաբաշխ բացատրություն տան կամ նկարը ցույց տան զարդերի, մարդկանց վախեցնում են»: Եվ իրոք, կառավարության այս որոշումը խախտում է հրապարակայնության չափանիշները: Ո՛չ օտարման ենթակա իրերի ցանկը, ո՛չ դրանց արժեքը նշված չեն: Հայտնի չէ նաև, թե արդյոք այս իրերը երբ, քանի անգամ են դրվել աճուրդի, ինչու է կառավարությունը հիմա որոշել դրանք վաճառքի հանել և ինչու է ուզում դրանց փոխարեն ձուլակտորներ ունենալ: Հանրությունը լավատես չէ նման գործարքների հարցում, մանավանդ, որ հիշում ենք 2003 թվականի փորձը, երբ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի օրոք գաղտնիության պայմաններում վաճառվեց ԿԲ-ի ոսկու պահուստը, և հենց այդ գործարքից հետո ոսկու միջազգային գինը արագընթաց սկսեց աճել: Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ մեկ տարի առաջ վաճառքի հանեց գանձապետարանում պահվող մոտ 103 կիլոգրամ աճեցված մարգարիտի պաշարները, 1 գրամի աճուրդային գինը 60 դրամ սահմանելով: Այն ժամանակ հիմնավորում էր բերվում՝ բյուջեի եկամուտների ավելացում և այն, որ մարգարիտը պահելն աննպատակահարմար է և ոչ արդյունավետ, որ այն ժամանակի ընթացքում քայքայվում է և կորցնում է ապրանքային տեսքը: Եթե մարգարիտի դեպքում սա ինչ-որ տեղ ընդունելի էր, ապա թանկարժեք մետաղների ու քարերի «արդիականությունը կորցնելն» այնքան էլ հասկանալի չէ: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ որոշումն այս կարող է նշանակել, որ կառավարությունը պատրաստվում է նոր գրավադրումների: «Հավանաբար, ֆինանսների նախարարությունը կարիք ունի գրավի առարկաների: Իսկ գրավադրման համար ոսկու ձուլակտորները միջազգային շուկայում ավելի ընդունված են, քան զարդերը, կամ նույնիսկ մշակութային արժեք ներկայացնող թանկարժեք իրերը: Սա ավելի վստահելի միջոց է միջազգային վարկատու կազմակերպությունների համար: Որպես «լոմ» ներկայացրած զարդը միջազգային շուկաներում կարող է արժեք չներկայացնի, իսկ եթե պետությունը ներկայացնում է, որ այսքան ձուլակտորներ ունի պահուստում կամ գանձապետարանում, այն ավելի ներկայանալի է լինում: Ամենայն հավանականությամբ, այս որոշումը մի բան կարող է նշանակել. պետությունը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած»,- եզրափակեց Վահագն Խաչատրյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/31763.html © factor.am

Հոուփի Ադամանդ՝ Կապույտ ֆրանսիացի

Հոուփի Ադամանդ (անգլ.՝ Hope Diamond), 25,60×21,78×12,00 մմ չափերով և շափյուղա կապույտ գույնի 45,52 կարատ զանգվածով խոշոր ադամանդ է: Գտնվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի (ԱՄՆ) Ազգային բնական պատմության թանգարանի ցուցադրության մեջ [1][2]: Հնարավոր է՝ Նոր աշխարհում գտնվող ամենահայտնի ադամանդը լինի: Հոուփի Ադամանդը կոչվել է իր առաջին հայտնի սեփականատիրոջ՝ բրիտանացի ազնվական Հենրի Ֆիլիպ Հոուփի անունով: Իր հազվադեպ պարզությամբ, զանգվածով և երեսակումով այն ցուցադրվել է համաշխարհային ցուցահանդեսներում 1851 և 1855 թվականներին Փարիզում և Լոնդոնում: Արդեն այդ ժամանակ կասակածներ առաջացան, որ Հոուփի հավաքածուի այդ քարը ստացվել է ֆրանսիական թագի կապույտ ադամանդի երեսակումից (2008 թվականին այս տեսակետը ստացավ գիտական հաստատում[3]): 19-րդ դարի վերջում Հոուփի ադամանդը ժառանգաբար անցավ Հենրի Ֆիլիպ Հոուփի ավագ թոռանը՝ Հենրի Թոմասին[en], այնուհետև Հենրի Թոմասի դստերը՝ Հենրիետային: Վերջինս ամուսնանում է Հենրի Փելեմ-Քլինթոնի, Լինքոլն դքսի և հետագայում Նյուքալս-Հոուփ դուքսի հետ. այսպիսով քարը անցնում է Նյուքլաս-անդեր-Լայն ընտանիքին: Դրա բրիտանացի վերջին սեփականատերը՝ լորդ Փելհամ-Քլինթոն-Հոուփը, սննկանում է, ինչից հետո նրա ամերիկացի դերասանուհի կինը փախչում է նրանից Նյու-Յորքի քաղաքապետի տղայի հետ: Փորձելով բավարարել վարկատուներին՝ լորդը ադամանդը վաճառում է լոնդոնյան ոսկերիչի: Ունենալով մի քանի սեփականատեր՝ ադամանդը 1910 թվականին 550 հազար ֆրանկ աստղաբաշխական գնով ձեռք է բերում ոսկերիչ Պիյեր Քարտիեն[en], որը սկսում է տարածել լուրեր՝ կապված ադամանդի անեծքի հետ: Քարտիեյից հետո ադամանդի սեփականատեր է դարռնում Washington Post թերթի տնօրենի աղջիկը՝ Էվելին Ոուլշ-Մաքլինը[en]: Նրա մահից հետո պարտքերի դիմաց ադամանդը վաճառվում է ոսկերիչ Հարի Ուինսթոնին[en], ով հայտնի էր ԱՄՆ և դրա սահմաններից դուրս «ադամանդային պարահանդես» սարքով: Այս գեղեցիկ ներկայացումների արդյունքում ադամանդի մասին իմանում է Ամերիկայի կեսը: Վերջապես 1958 թվականի նոյեմբերին Ուինսթոնը որպես նվեր փոստային ծանրոցով ուղարկում է Սմիթսոնյան ինստիտուտ: Այդ օրվանից Հոուփի ադամանդը սմիթսոնյան ցուցադրության ամենահաջող երևույթներից մեկն է:

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 09/06/20

ն 09/06/20 ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 481.42 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.33 դրամով և կազմել 543.67 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 7.06 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.71 դրամով և կազմել 610.15 դրամ: Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 274.42 դրամով և կազմել 26056.46 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.82 դրամով և կազմել 272.1 դրամ: Պլատինի գինը նվազել է 178.84 դրամով և կազմել 12738.4 դրամ:

Ադամանդի դասակարգումը

Ադամանդի դասակարգումն, ըստ էության, դրա գեղեցկության, հազվագյուտության և երկարակեցության տարակարգի որոշումն է: Դա ադամանդի տաշվածքի երկրաչափական ճշգրտության, գույնի և մաքրության բնութագրի գնահատումն է և դիրքորոշումը համապատասխան սանդղակի վրա: Այդ ամենն, իր հերթին, բխում է տվյալ ալմաստի ֆիզիկական և ձևաբանական բնութագրերից: Հայաստանում ադամանդի մշակումն արդյունաբերական հիմքերի վրա է դրվել դեռևս 1960-ականներին, և, բնականաբար, հիմք է ընդունվել ադամանդի դասակարգման խորհրդային, այսինքն՝ ռուսական համակարգը (ТУ на бриллианты, Гознак 1963), որը վերջին քառասուն տարվա ընթացքում երկու անգամ փոփոխության է ենթարկվել՝ (ТУ 25.07.1319-77) և (ТУ 117-4.2099-2002): Այն խիստ գաղտնի համակարգ էր, ինչպես և ադամանդագործության հետ կապված առհասարակ ամեն ինչ: Ոլորտը խստագույնս հսկվում էր պետական անվտանգության մարմինների կողմից: Մարդիկ խանուիթից գնում էին ադամանդե մատանի՝ հաճախ գաղափար անգամ չունենալով դրա որակական բնութագրերի վերաբերյալ: Ճիշտ է, պիտակի վրա մանրամասնորեն նշվում էին զարդին վերաբերող բոլոր տվյալները, սակայն շատ քչերն էին հասկանում, թե ինչ էին նշանակում այդ թվերն ու հապավումները: Ինչևէ, այդ համակարգով աշխատեցին սերունդներ, վարպետացան մասնագետներ, որոնք իրենց գիտելիքները <<Խիստ գաղտնի>> մակագրով փոխանցեցին հաջորդ սերունդներին: Սովետական Միության փլուզումից հետո, երբ ադամանդի գործը դարձավ ավելի հասանելի, բացվեցին սահմանները, և հայկական ադամանդը զգույշորեն քայլ կատարեց դեպի ազատ շուկա: Պարզվեց, որ ժառանգված Սովետական համակարգում չկան հստակ ստանդարտներ և չափանմուշներ: Ամեն փորձագետ յուր դատողություններն ուներ ТУ-ի վերաբերյալ: Ավելին, արտասահմանում ոչ ոք չի ճանաճում և, ճիշտն ասած չի էլ ուզում ճանաչել այդ Սովետական համակարգը: Ողջ աշխարհը ադամանդի մասին խոսում է Ամերիկայի Հեմմոլոգիական Ինստիտուտի (GIA) ստեղծած լեզվով: Այստեղ նույնպես կային խոչնդոտներ: Ամերիկայի Հեմմոլոգիական Ինստիտուտը անհասանելի էր հայ ադամանդագործների գերակշռող զանգվածի համար թե՛ միջպետական սահմանների, թե՛ ուսման թանկության պատճառով: Հայերն, ինչպես միշտ, սովորեցին <<ձեռքի հետ>>, սպունգի պես կլանելով ամեն նոր բառ, ձևակերպում և մեթոդ: Սովորեցին արագ և ստեղծագործաբար: Չե որ կան ավանդույթներ և <<փեշակի>> ընկալման ազգային տաղանդ: Ոսկու և թանկարժեք քարերի տոնավաճառները ձևավորեցին ներքին շուկան, որտեղ և տարերայնորեն ստեղծվեց ադամանդի դասակարգման վերաբերյալ խոսակցական մասնագիտական մի նոր լեզու, որն ինչպես պարզվեց, զարմանալիորեն համապատասխանում էր Ամերիկայի Հեմմոլոգիական Ինստիտուտի (GIA) համակարգի սկզբունքներին: XXI-րդ դարի շեմին ադամանդագործությունը խթանելու նպատակով մեր երկրում ստեղծվեց աննախադեպ տնտեսա-իրավական դաշտ: Արտադրության աճին զուգահեռ աշխույժացավ շուկան: Հայ ադամանդագործների խոսակցական լեզուն աշխարհով մեկ ճանաչում գտած GIA լեզվի հետ հիմնովին համապատասխանեցնելու ծայրահեղ անհրաժեշտություն առաջացավ, միաժամանակ պահպանելով <<հայկական>> մոտեցման պարզությունն ու կիրառելիությունը` առհասարակ առևվտրում և մասնավորապես ներքին շուկայում: Ստորև բերված համակարգը զուտ թարգմանություն չե, սա հենց այդ <<հայկական>> գործնական և պարզ համակարգն է, որը հիմնված է Ամերիկայի Հեմմոլոգիական Ինստիտուտի (GIA) ադամանդի դասակարգման համակարգի վրա և առաջնորդվում է նույն չորս սկզբունքներով: Չորս <<C>>, չորս չափանիշ, որոնց համատեղ դիտարկումը թույլ է տալիս գնահատել, համեմատել և նույնականացնել ադամանդը: Դրանք են՝ •Carat weight – կարատային քաշը, •Color – գույնը, •Clarity – մաքրությունը, •Cut – տաշվածքը:

Handipum Sri Lankayi despani het

Urbat or@ irakanacav handipoum despani het vori jamanak qnnarkvecin mi sharq karevor harcer. https://en.wikipedia.org/wiki/Sri_Lanka

hjkhkjh

jhjgjhgjhvhfhvhj khvjhvjh khvjhvjv khkkbkj kbkbkjbkj